Լուկա Մոդրիչն արժանացել է Golden Foot մրցանակին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

մոդրիչ

Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն ստացել է « Golden Foot»-ի 17-րդ մրցանակը, որը տրվում է 28 տարեկանից բարձր խաղացողներին թիմային և անհատական նշանակալի հաջողություններ են գրանցելու համար։

2003 թվականից ի վեր՝ մրցանակին արժանացել են Ռոբերտո Բաջոն, Պավել Նեդվեդը, Անդրեյ Շևչենկոն, Ռոնալդոն, Ալեսանդրո դել Պյերոն, Ռոբերտո Կառլոսը, Ռոնալդինյոն, Ֆրանչեսկո Տոտին, Ռայան Գիգզը, Զլատան Իբրահիմովիչը, Դիդյե Դրոգբան, Անդրես Ինյեստան, Սամուել Էտո՛օ-ն, Ջանլուիջի Բուֆոնը, Իկեր Կասիլյասն ու Էդինսոն Կավանին։