Քաթարի էմիրը ենթականերին կոչ է արել անձրևների համար միասին աղոթել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

 քաթար

Քաթարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին կոչ է արել իր ենթականերին հինգշաբթի առավոտյան միասնական աղոթք անել անձրևների համար։ РИА Новости-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է QNA քաթարական լրատվական գործակալությունը։

Չնայած հոկտեմբերից առատ անձրևների մասին կանխատեսումներին` էմիրությունում ապրիլից մինչև այժմ լիարժեք տեղումներ չեն գրանցվել: Նախորդ շաբաթ թույլ անձրև է տեղացել Քաթարի առանձին շրջաններում, իսկ կիրակի մայրաքաղաք Դոհայում տեղումները հինգ րոպեից ավելի չեն տևել:

Գործակալության տեղեկություններով` էմիրը  երկրի մզկիթներից մեկում այլ հավատացյալների հետ նույնպես կմասնակցի միասնական աղոթքին:

Քաթարն աշխարհում ամենաչոր երկրներից է համարվում։ Այստեղ տարվա կտրվածքով ամենաշատը 80 միլիմետր անձրև է տեղում։