Հայաստանը զայրացկոտ ազգերի ցանկում առաջինն է․ «Gallup Global Emotions»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Պաղեստին

«Gallup Global Emotions»-ը կազմել է զայրույթի մակարդակի ցուցանիշը աշխարհում։ Պարզվել է՝ 143 երկրների ցանկում զայրույթն ահագնացող կերպով ուժգնանալու հակում ունի հատկապես Մերձավոր Արևելքում։

Հայաստանում մարդկանց 45 %-ը «նախորդ օրը զայրույթ են ապրել», այս ցուցանիշով հայաստանն առաջինն է։ Երկրորդ տեղում Իրաքն է 44 տոկոսով։ Եռյակը եզրափակում են իրանցիները՝ 43 %։ 

Զայրացկոտ ազգերի տասնյակում են նաև Պաղեստինը, Մարոկոն, Թուրքիան, Նիգերիան, Չադը, Լիբիան, Պակիստանը։