Փաշինյանի բաց ակնարկը Վարդան Ղուկասյանին. «Կպառկցնենք ասֆալտին ու կտանք պոլերով»

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐ, 24News 

Որևիցե մեկը՝ նախկին լինի, թե ներկա, եթե փորձի միջնորդավորված սպառնալ այն պատգամավորին, որը քրեական ենթամշակույթը դատապարտող օրինագծի համազեկուցողն է, թող իմանա, որ «կպառկցնենք ասֆալտին ու կտանք պոլերով»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, խորհրդարան-կառավարություն հարց ու պատասխանի ժամին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Քրեական ենթամշակույթը Հայաստանից կոռուպցիայի հետ միասին պետք է արմատախիլ արվի։ Եվ եթե կան մարդիկ՝ այդ թվում պատգամավորներ ու քաղաքական գործիչներ, և որոնք մտածում են, որ էս օրենքի հետ կապված միջնորդավորված պատգամավորի կարող են սպառնալ՝ այդ թվում հարցի հարակից զեկուցողին, ուղիղ ասում եմ՝ կպառկցնենք ասֆալտին, կտանք պատերով բառիս բուն իմաստով։ Որևիցե մեկը չլինի՝ նախկին կլինի, ներկա կլինի, որ ասենք հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել ա, հիմա մտածի, որ կարա թպրտա։ Թող ականջներին օղ անեն, եթե չանեն, էդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ», - ասել է Փաշինյանը։ 

Ակնհայտ էր, որ Փաշինյանի այս թափանցիկ ակնարկն ուղղված էր Գյումրիի նախկին քաղաքապետ, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանին, որը հրապարակայնորեն հայտարարել էր, թե դեմ է «օրենքով գողերի» ենթամշակույթը կրելու համար քրեական հոդված սահմանել։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս