Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կկատարի ՌԴ. Վլադիմիր Պուտինը ևս կգա Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Նիկոլ

Ազգային ժողովում հարցուպատասխանի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ նախնական պայմանավորվածություն կա, ըստ որի՝ 2020-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, իսկ 2020 թ. երկրորդ կեսին կամ 2021 թ.  առաջին կիսամյակում ՌԴ նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստան: 

Անդրադառնալով հայ–ռուսական հարաբերություններին՝ վարչապետն ասել է, որ շատ հարցերի պատասխանը նաև ժամանակով է քննվում:

«Շատ հարցերի պատասխաններ ընկալելու, կշռելու, դրանց խորությունը և անկեղծությունը հասկանալու խնդիր կա նաև երկուստեք: Անցած տարի ամռանն եմ ասել, որ մեզ մոտ պրոցես է գնում, որ մեր հարաբերություններում նոր մակարդակ, նոր որակ արձանագրվի: Կարո՞ղ եմ ես ասել, որ հիմա դա արդեն արձանագրվել է, ես հիմա կարող եմ ավելի վստահ ասել, որ դա տեղի է ունենում»,- ասել է վարչապետը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս