«Էրդողանը գնե՞լ է ձեզ»․ Շերը դիմել է Թրամփին՝ հիշեցնելով Ղամիշլիում հայերի սպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Թրամփ

Ամերիկահայ աշխարհահռչակ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) թվիթերյան միկրոբլոգում  անդրադարձել է ահաբեկիչների կողմից Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետի ու նրա հոր սպանությանը՝ խոսքն ուղղելով ԱՄՆ նախագահին:

«Եթե Իսլամական պետությունը վերադարձել է, ապա դուք և Էրդողանը բերեցիք նրանց: Դուք օգնեցիք Էրդողանին քրդերին կոտորելու հարցում: Մարդիկ կտառապեն, կմահանան, ձեր «սիրելի Էրդողանը» պետք է գոհ լինի: Իսլամական պետությունը սպանել է հայ քահանայի ու նրա հորը: Էրդողանը գնե՞լ է ձեզ»,-գրել է Շերը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի Վաշինգտոնում նախատեսվում է Թրամփ-Էրդողան հանդիպում։ Օրակարգում է լինելու նաև սիրիական հակամարտության կարգավորման թեման։