ԱՄՆ ֆիննախի հրապարակած պատժամիջոցների ցանկում թուրքական ընկերություններ են տեղ գտել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

ԱՄՆ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել 13 երկրում գործող 22 ընկերության դեմ՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծելու հիմնավորմամբ։ Ցանկում տեղ են գտել նաև թուրքական ընկերություններ։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

«Մենք պարզել ենք, որ այդ 22 ընկերությունները գործում են ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերի դեմ»,- ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոյի կողմից կողմից կատարված հայտարարության մեջ։

Ցանկում  Բացի Թուրքիայից ներառված են Ֆրանսիայում, Անգլիայում, Իրանում, Հորդանանում, Լիբանանում, Oմանում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում, Սենեգալում, Սիրիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնում գործող ընկերություններ։