Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին աջակցել է ևս 2 սենատոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին աջակցել է եւս 2 սենատոր՝ Մայքլ Բենեթն ու Բոբ Քեյսին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:

Բանաձեւի հեղինակներն են սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը: Տվյալ պահին բանաձեւին աջակցում է ավելի քան 20 սենատոր:  

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ 405 կոնգրեսականներ կողմ են քվեարկել բանաձեւի ընդունմանը, դեմ են եղել 11-ը, 3-ը՝ ձեռնպահ։