ՀՀ դեսպանը Սիրիայի իրավիճակը քննարկել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

1

ՌԴ նախագահի Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ քննարկել է փոխգործակցության հարցերը Մերձավոր Արեւելքում, այդ թվում սիրիական կարգավորումը, ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Զրույցի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արեւելքում ռուս-հայկական բազմապլան փոխգործակցության հրատապ հարցերը, այդ թվում սիրիական կարգավորման վերաբերյալ։