Unibank

Unibank Mobile

Նիկոլ Փաշինյանը դրդեց Վազգեն Մանուկյանին․ անզգույշ և ռիսկային քայլ էր հենց վարչապետի համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարքագծով ու գործողություններով դրդեց Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանին հրաժարականի դիմում գրել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Ըստ քաղտեխնոլոգի՝ Մանուկյանը հնարավորություն ստացավ իր քաղաքական գործունեության «ռեստարտ»-ի համար։

«Սա երկկողմ քաղաքական որոշում էր։ Նա այն գործիչն է, որը դասվում է ծանր կշիռ ունեցողների շարքին։ Այսօր շատ քիչ են գաղափարներ գեներացնող մարդիկ, իսկ եթե դրան գումարում ես ահռելի փորձը, ապա, կարծում եմ, քաղաքականության ռիսկերի տեսանկյունից Մանուկյանը բավականին ռիսկային է հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Նա իր ներկայաությամբ կարող է ուժեղացնել ցանկացած ընդդիմադիր բևեռ, որին կհարի»,- ասել է Հակոբյանը։

Առավել՝ մանրամասն տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս