Հայաստանի հավաքականն ամբողջ կազմով մարզում է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

.

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին երրորդ մարզումն է անցկացրել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի նախավերջին տուրի՝ Հունաստանի հետ խաղից առաջ, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Տիգրան Բարսեղյանը, որը թիմի նախորդ մարզումների ժամանակ դեռ չէր միացել հավաքականին, նոյեմբերի 13-ի մարզումն անցկացրել է ընդհանուր խմբում:

Նշենք, որ նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը կընդունի հույներին, նոյեմբերի 16-ին կավարտի մարզումային հավաքը Երեւանում և կմեկնի Պալերմո, որտեղ նոյեմբերի 18-ին կանցկացնի վերջին ընտրական խաղը Իտալիայի թիմի հետ։