Հայաստանն առաջին անգամ ՌԴ թանկարժեք քարերի ամենախոշոր արտահանողն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Միջազգային FinExpertiza  խորհրդատվական ցանցի վերլուծական ծառայությունը հրապարակել  է 2019-ի հունվար-օգոստոս ամիսներին  Ռուսաստանի կողմից  ներկրված թանկարժեք քարերի  և մետաղների, ինչպես նաև  ոսկերչական իրերի մասին տվյալները: Հայաստանն  առաջին անգամ   դեպի ՌԴ թանկարժեք քարերի  ամենախոշոր արտահանողն է դարձել, փոխանցում է   РБК-ն։

Չինաստանը, որ վերջին երեք տարիներին առաջատարն է  եղել ՝ ՌԴ թանկարժեք քարերի  ներկրման ծավալներով, զիջում  է իր տեղը Հայաստանին:

«Առաջին ութ ամիսներին Հայաստանից  ընդհանուր առմամբ 140.9 միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք քարեր  են արտահանվել , մինչդեռ Չինաստանից՝ ընդամէնը 61.8 միլիոն դոլարի: Առաջին հերթին Հայաստանից  արտահանել  են թանկարժեք մետաղների  կտոր ($95.9 միլիոն արժողությամբ) և ադամանդներ ($33.2 միլիոն արժողությամբ)»,- ասված է  FinExpertiza-ի զեկույցում:

ՌԴ թանկարժեք քարերի խոշոր մատակարարների  առաջատար հնգյակի  մեջ այս տարի հայտնված են նաև Իտալիան ($58,3 միլիոն), Մեծ Բրիտանիան ($49,8 միլիոն) և Գերմանիան ($34,5 միլիոն):