Մարգահովիտ գյուղի մոտ 300 քմ անտառածածկ տարածք և մոտ 200 քմ խոտածածկույթ է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 13-ին, ժամը 10:23-ին ահազանգ է ստացել, որ Լերմոնտովո-Մարգահովիտ ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղին հարակից սարալանջին։

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 11։31-ին, մարվել՝ 15։11-ին։

Այրվել է մոտ 300 քմ անտառածածկ տարածք և մոտ 200 քմ խոտածածկույթ։

Տեսանյութեր

Live

Լրահոս