Արմավիրի համայնքային ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

.

Նոյեմբերի 12-ին ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Ջրաշեն գյուղի բնակիչներից մեկի գոմից երկու կով են գողացել, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում անասնագողությունը բացահայտվեց թարմ հետքերով։ Արագածոտնի մարզի Զովասար գյուղում ապրող ամուսինները հրավիրվեցին բաժին ու տվեցին խոստովանական բացատրություն։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվեցին նաև խոշոր եղջերավոր անասունները, որոնք հանձնվել են տիրոջը։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս