Իսրայելում հարցվածների 53%-ը կողմ է Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունների զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

.

Իսրայելի արտաքին քաղաքականության ինստիտուտը սոցհարցում է իրականացրել` պարզելու երկրում Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունների զարգացման շուրջ տրամադրությունները: Այս մասին գրում է Էրմնեիհաբերը:

Սոցհարցմանը ընդհանուր առմամբ մասնակցել է 700 քաղաքացի:

Ըստ այդմ` իսրայելցիների 53 տոկոսը կողմ, իսկ 32 տոկոսը դեմ է արտահայտվել Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունների զարգացմանը:

Մասնակիցների 15 տոկոսը հստակ դիրքորոշում չի արտահայտել նշյալ հարցի վերաբերյալ: