Unibank

Unibank Mobile

Փաշինյանը Արցախի հարցը դարձնում է հայկական հարցի ծանրության կենտրոն. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

.

«Ժամանակ» թերթը գրում է. «Սա նշանակում է, որ մենք մոտենում ենք հաջորդ կարեւոր արդյունքին, որ հայ ժողովրդի շրջանում հայկական իրականության մեջ չկա բանավեճ ղարաբաղյան հարցի վերաբերյալ, եւ մենք շուտով կհասնենք այն վիճակին, որ հայության դիրքորոշումները Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում նույնական են»,- Փարիզում հայկական համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախի հարցում կառավարության նոր քաղաքականության մասին:

Փաշինյանն անում է կարեւորագույն հայտարարություն, որն ունի խորքային հիմնարար իմաստ հայկական պետականության անվտանգության առանցքի, հայկական պետականության ողնուղեղ նշանակություն եւ դեր ունեցող հարցի առումով: Մինչ այդ նա ասել է, որ հարյուր տոկոս նույնական են Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունների մոտեցումները, այդպիսով արձանագրելով արդեն տվյալ հարցում համահայկական նշաձողի, համահայկական կոնսենսուսի սահմանման խնդիրը:

Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը, տալով այդ համահայկականության շրջանակը, ազդարարում է Արցախի հարցը հայկական հարցի ծանրության կենտրոն վերածելու ռազմավարության մասին: Դա ամենեւին չի նշանակում, որ երկրորդ պլան է մղվում Հայ դատի, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Հակառակը, Արցախի հարցում համահայկական բանավեճի այլեւս բացառումը՝ ինչը նշանակում է համահայկական կոնսենսուսի հաղթանակը պաշտպանելու եւ հայկական պետականության անվտանգային ներկայիս ռազմա-քաղաքական համակարգը ամրապնդելու առումով, Արցախի հարցը դիտարկում է Հայ դատի եւ ցեղասպանության ճանաչման ու հետեւանքների վերացման համատեքստում՝ արձանագրելով, որ հայությունը գործնականում իր ջանքով արդեն իսկ սկսել է հետեւանքների վերացումն ու կանխարգելումը, եւ Արցախն ու ներկայիս անվտանգային համակարգը դրա վառ օրինակն են:

Այլ կերպ ասած, 100-րդ տարելիցի՝ «հիշում եմ ու պահանջումը», թավշյա հեղափոխությունից հետո փաստացի վերածվում է «դատապարտում ենք եւ վերականգնում» խորագրի՝ հայկական իրավունքներն ու կորուստները: Դա իսկապես հայտարարություն է լրջագույն տրանսֆորմացիայի մասին, որի վերաբերյալ համաշխարհային հայությունն իհարկե պետք է կայացնի հիմնարար որոշում: Երեւանը, փաստացի, համայն հայությանն առաջարկում է Հայ դատի, հայկական հարցի համաշխարհային հարցադրման առարկայացման բանաձեւն ու մեխանիզմը, որում հայությունն այլեւս ոչ թե հայցվոր է, այլ վճիռ կայացնող եւ գործող: Խիստ հատկանշական ու խորհրդանշական է, որ այդ մասին փաստացի ազդարարվում է Առաջին աշխարհամարտի 100-րդ տարելիցի առիթով Փարիզի Խաղաղության համաժողովի օրերին, որին մասնակցելու համար էր Հայաստանի վարչապետը մեկնել Ֆրանսիա եւ դրա շրջանակում էլ կազմակերպել հանդիպումը հայ համայնքի հետ: Փարիզյան համաժողովը անցնում է պատերազմի կանխարգելման տրամաբանությամբ: Այդ առումով, Հայաստանը փաստացի պատերազմի կանխարգելման տեսական «դիսկուրսին» ներգրավվում է գործնական արդյունքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Live

Լրահոս