ՌԴ-ին պետք է, որ Հայաստանում ուժեղ ընդդիմություն ձևավորվի. ԲՀԿ-ն անելիք ունի. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Բհկ

«Հրապարակը» գրում է. «Վերջին շրջանում ԲՀԿ-իշխանություն փոխհարաբերություններում  նկատելի կոշտությունը ոչ այնքան Գևորգ Պետրոսյանի առաջ քաշած օրակարգով է պայմանավորված, որքան որ ավելի խորը արմատներ ունի։ Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ն արտաքին ազդակներ է ստացել արմատական ընդդիմություն դառնալու մասին, մասնավորապես Ռուսաստանից հասկացրել են՝ թույլ չեն տա, որ նախկինի նման համապարփակ աջակցություն ցուցաբերեն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և, ինչպես անցյալում, մեկ էլ հանկարծ կոալիցիա մտնեն։

Հիմա Ռուսաստանին պետք է, որ Հայաստանում ուժեղ ընդդիմություն ձևավորվի, և այդ դաշտում ԲՀԿ-ն անելիք ունի։ Այս ազդակներից հետո ԲՀԿ-ն կոշտացրել է պահվածքը։ Առաջին ատամը երեկ ցույց տվեցին՝ միաձայն տապալելով ԱԺ նախագահի՝ Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու առաջարկով նախագիծը և հայտարարեցին նաև, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծին դեմ են քվեարկելու»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: