Unibank

Unibank Mobile

Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են 2 Mercedes-ներն ու Opel-ը. Mercedes-ները բախվել են ծառերին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Նոյեմբերի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմանում Իսակովի պողոտայում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 25-ամյա Գարիկ Բադալյանի վարած Mercedes SLՏ 550 մակնիշի՝ 58-ամյա Մանուկ Վարդանյանի վարած Mercedes S550 մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Արտակ Տոնոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդներից Մ. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, և նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Աղբյուրը նաև հայտնում է, որ բախման հետևանքով 2 Mercedes-ները դուրս էին եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին:

Տեսանյութեր

Live

Լրահոս