ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 12-ին բաժին բերման ենթարկեցին Էջմիածին քաղաքի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու։
Օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ բերման ենթարկվածը նախորդ տարվա ամռանը փորձել է գողանալ Էջմիածնում գործող դեղատներից մեկի օդորակիչը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։