Բլագովեշչենսկի քոլեջում հրաձգության հետևանքով երկու երիտասարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Բլագովեշչենսկում, շինարարական քոլեջում հրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երեքը վիրավորվել են,РИА Новости-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է Ամուրի երկրամասի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Քոլեջում որսորդական հրացանով հրաձգություն է իրականացրել քոլեջի 19-ամյա ուսանողը:

Պատահարի հետևանքով զոհվել է 19-ամյա տղա, ևս երեքը՝ 17, 19 և 20 տարեկան երիտասարդներ, բազմաթիվ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հրաձգության հեղինակն ինքնասպան է եղել։