Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում է

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Նազարբաևա

Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:

Դարիգա Նազարբաևան հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի,  վարչապետ Նիկոլ Փաշինյանի,  նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Այցի ընթացքում նախատեսվում են քննարկումներ հայ-ղազախական երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: