Զլատան Իբրահիմովիչը նոր պայմանագիր չի կնքի «Լոս Անջելես Գելաքսիի» հետ

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Զլատան

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր պայմանագիր չի կնքի «Լոս Անջելես Գելաքսիի» հետ։ Այս մասին հայտնել են ակումբի ղեկավարությունից։

«Շնորհակալություն ենք հայտնում Իբրահիմովիչին: Նա մեծ ազդեցություն ունեցավ «Լոս Անջելես Գելաքսիի» զարգացման գործում: Նա շատ բան է արել ինչպես ակումբի, այնպես էլ Լոս Անջելեսի բնակիչների համար: Զլատանն իսկական պրոֆեսիոնալ է»,- ասե է ակումբի ղեկավար Քրիս Կլայնը։