Զինված միջադեպ՝ Էջմիածնում․ Mercedes-ը հայտնվել է կրակահերթի տակ. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Հասարակություն

Նոյեմբերի 14-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրութուն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տվյալներով պարզել են, որ նա հիվանդնաոց է տեղափոխվել Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում գտնվող գերեզմանների մոտից, իսկ նշված վայրում հայտնաբերվել է Mercedes E320 մակնիշի 75 MM 070 համարանիշի ավտոմեքենան, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր:

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ թվով ինքնաձիգի և Մակարով ատրճանակի արձակված պարկուճներ: