Unibank

Unibank Mobile

Կոտայքի մարզպետը առնչություն չունի Կոտայք ՋՕԸ-ում տեղի ունեցած միջադեպի հետ․ պարզաբանում

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետարանը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով  Կոտայք ՋՕԸ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլում հրապարակմանը։ Պարզաբանումը՝ ստորև

«Hraparak.am-ում «Ծեծկռտուքի մասնակիցները մարզպետի ազգականներն են եղել» վերնագրով հրապարակում է հայտնվել, որում անդրադարձ է արվում 11.11.2019թ. Կոտայք ՋՕԸ-ում տեղի ունեցած միջադեպին, ըստ որի «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր թեկնածուին է ցանկացել նշանակել ՋՕԸ պետի պաշտոնակատար, սակայն գյուղացիները դիմադրել են, ծեծկռտուք է սկսվել»:

Այս առթիվ հարկ ենք համարում ներկայացնել պարզաբանում ներքոնշյալ 4 կետերով.

1. Կոտայքի մարզպետը որևէ առնչություն չունի տվյալ միջադեպի հետ: Մարզպետն առհասարակ ՋՕԸ-ի պետ նշանակելու գործընթացներին որևէ կերպ միջամտելու գործիքակազմ չունի, քանի որ վերջիններս նշանակվում կամ ազատվում են բացառապես ՋՕԸ-երի վարչական խորհուրդների կողմից

2. Հրապարակման մեջ ներկայացված քաղաքացի Գուրգեն Օսիպյանը ոչ թե Կոտայք ՋՕԸ-ի նոր պետն է, այլ Կոտայք ՋՕԸ-ի Նաիրիի տեղամասի պետի տեղակալն է և որևէ ազգակցական-բարեկամական կապ չունի մարզպետի հետ: Այդ պաշտոնում վերջինս նշանակվել է դեռևս մեկ տարի առաջ Կոտայք ՋՕԸ-ի գործող տնօրենի կողմից:

3. Միջադեպը, որի մասին նշվում է հրապարակման մեջ, գրանցվել է Կոտայք ՋՕԸ-ի Նաիրիի տեղամասում (Նոր Գեղիի համայնք) 12.11.2019թ, և կապ չունի Կոտայք ՋՕԸ-ի պետի ընտրության հետ: Միջադեպը գրանցվել է Նոր Գեղիի մի քանի բնակիչների և ՋՕԸ-ի տեղամասի իրավասու ներկայացուցիչների միջև՝ կապված վերջիններիս մասնագիտական գործունեության հետ: Այս առիթով արդեն իսկ նյութեր են նախապատրաստվում ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում և ոստիկանության կողմից տարածվել է նաև համապատասխան հաղորդագրություն:

4. Լուսանկարները, որոնք հրապարակվել են հոդվածում՝ իբրև միջադեպի հետ կապված մարզպետի հրավիրած խորհրդակցությունից կադրեր, հերթական աշխատանքային հանդիպումն էր ՔՊ կուսակցության Աբովյանի գրասենյակում, իսկ նման աշխատանքային հանդիպումներ լինում են շաբաթվա մեջ մի քանի անգամ»:

Տեսանյութեր

Live

Լրահոս