Արցախում Mercedes մակնիշի ավտոմեքենա է վթարվել․ կա 3 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

վթար

Նոյեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Քաշաթաղի վարչական տարածքում Mercedes մակնիշի 35 AX 658 համարանիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝  նախնական տեղեկություններով՝ կա 3 զոհ:

Այս պահին դեպքի վայր են ժամանում Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների վարչության և Արցախի ոստիկանության ծառայողները:

Աղբյուրի տեղեկություններով՝  ավտոմեքենան հաշվառված է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 41-ամյա Մանվել Ղռմաչյանի անվամբ: Տեղի իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև վարորդի և մահացածների ինքնությունը: