Մոսկվայում սպանվել է թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Աշոտ

«ТАСС»-ը հայտնում է, որ Մոսկվայի հարավ-արևմուտքում սպանվել է Թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով), միջազգային տարբեր մրցաշարերի 17-ակի չեմպիոն Աշոտ Բոլյանը։ Տեղեկությունը հաստատել է նաև Մոսկվայի քննչական գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Իվանովան։

«Նախիմովի պողոտայում գտնվող տնից 40-ամյա մարզիկը դուրս է եկել և շարժվել դեպի  իր ավտոմեքենան, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել նրա ուղղությամբ, այդ թվում՝ գլխին, ու դիմել փախուստի», - ասել է գործակալության զրուցակիցը։

Քննության տվյալների համաձայն՝ նոյեմբերի 13-ի երեկոյան՝ բնակելի տան մոտ, որը գտնվում է Նախիմովի պողոտայում, անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել 1979 թվականին ծնված տղամարդու ուղղությամբ, որից նա տեղում մահացել է։ Ըստ աղբյուրի՝ ՔԳՎ քննչական մարմինները հարուցել են քրգործ՝ «Սպանություն» և «Զենքի ապօրինի կրում» հատկանիշներով: Իրականացվում են քննչական գործողություններ և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։ 

Աշոտ Բոլյան գլխավորել է նաև Հայկական մարզական ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիան, եղել է Մոսկվայում գրանցված սպորտային «Կարատ» ընկերության գլխավոր տնօրենը։