Հայաստանին 45,8 մլն եվրոյի վարկ կտրամադրվի․ նպատակը բյուջեի պակասուրդի ֆինանսավորումն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

վարկ

Կառավարությունը նոյեմբերի 14-ի նիստի ժամանակ հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է Հայաստանիին տրամադրել 45,8 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ, որն ուղղվելու է «Հայաստանի Հանրապետության՝ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը։