Մոսկվայում սպանված մարզիկ Աշոտ Բոլյանը ՀՀ քաղաքացի էր. դեսպանություն

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

աշոտ

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը  Աշոտ Բոլյանի սպանության առնչությամբ կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ։ Այս մասին դեսպանությունը հաղորդագրություն է տարածել։

«Հայտնում ենք, որ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ՝ Մոսկվայում հայազգի մարզիկ Ա․Բոլյանի սպանության դեպքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության առնչությամբ։

Ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների, 1979թ․ ծնված Ա․Բոլյանի դին հայտնաբերվել է ս/թ․ նոյեմբերի 13-ի երեկոյան Մոսկվայի հարավ-արևմուտքում (Նախիմովսկի պողոտա 59 հասցեում):

ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչությունը դեպքի առնչությամբ հարուցել է քրեական գործ։

Ա․Բոլյանը հանդիսանում էր ՀՀ քաղաքացի»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում։