«Ryan Air»-ը նախատեսում է չվերթներ ավելացնել ևս 3 նոր ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

օդանավակայան

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ ութ հաստատված նոր ուղղություններ կան արդեն, բայց նախատեսվում է, որ մինչև ամառային սեզոնի բացումը կլինեն տասից ավելի:

««Азимут» ավիաընկերությունը, որը ռուսական է, ու բացում է չվերթ դեպի Կալուգա, դիմել է մեզ. չվերթները սկսվելու են դեկտեմբերի 14-ից», - ասել է Ռևազյանը, ապա նշել, որ «Ryan Air»-ն արդեն հաստատել է չորս ուղղություններ, բայց նախատեսում է ավելացնել ևս երեքը: 
        
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հավելել է, որ տեղական շուկայից ևս հետաքրքրվածություն կա, և որ խոսքը 10-ից ավելի ուղղությունների մասին է:

«Շատ ավելի լավ։ Էդ որ ասում եք, որ էդ բոլորն իրականություն դառնա, կլինի ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն», - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: