Իրանում խոշոր վթարի հետևանքով մահացել է 28 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Աշխարհ

Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 28 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Mehr-ը՝ վկայակոչելով տեղի բժշկական ծառայությունները:

«Այսօր առավոտյան, անօրինական միգրանտներ տեղափոխող երկու պիկապների բախման հետևանքով, ցավոք, 28 մարդ է մահացել, 21-ը՝ վիրավորվել», - գործակալությունը մեջբերում է տեղի բժշկական ծառայությունների ներկայացուցչին:

Պատահարը տեղի է ունեցել Բելուջիստան նահանգում, որը սահմանակից է Պակիստանին և Աֆղանստանին: