«Իսլամական ջիհադ»-ն Իսրայելի հետ հրադադարի ռեժիմի պահպանման համաձայնություն է ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումն Իսրայելի հետ հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություն է ձեռք բերել։ Այս մասին հայտնում է «France Presse»-ը:

Հրադադարն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 5.30-ին (Երևանի ժամանակով 7.30-ին):

Համաձայնագրով պաղեստինյան խմբերը պետք է վերականգնե իրավիճակը Գազայի հատվածում և աջակցեն ցույցերի խաղաղ բնույթին:

Իսրայելը նաև պետք է դադարեցնի ռազմական գործողությունները և պաղեստինյան ցույցերի ժամանակ «հրադադարի երաշխիք» ապահովի: