Մարդու կյանքն ու բիզնեսի հաջողությունները բարելավելուն է ուղղված ԵԱՏՄ թվային օրակարգը

ԵՐԵՒԱՆ, 14  ՆՈՅԵՄԲԵՐ, 24News

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի թվային օրակարգն ուղղված է մարդու կյանքի որակի բարելավմանը, ինչպես նաև բիզնեսում առավել մեծ հաջողությունների հասնելու նպատակ է հետապնդում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, 24TV-ի տաղավարում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, նախարար Կարինե Մինասյանը, որը ներկայացնում է մեր երկիրը տնտեսական միության աշխատանքները կազմակերպող մարմնում։ 

Ըստ Մինասյանի, այսօր թվային օրակարգի թիվ մեկ խնդիրը էլեկտրոնային այնպիսի փաստաթղթաշրջանառության ապահովումն է, որպեսզի ԵԱՏՄ ամբողջ տարածքով ապրանքների փոխանակման ժամանակ հավելյալ բյուրոկրատական քաշքշուքների կարիք չառաջանա, ինչպես նաև ստեղծվի ընդհանուր աշխատանքային շուկա։ 

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի առաջիկայում Երևանում նստած մարդը կարողանա ՌԴ-ում կամ Ղազախստանում աշխատանք գտնել՝ ծանոթ լինելով իր իրավունքներին, զգալով իրեն պաշտպանված գործատուի կողմից։ Կարողանա համացանցի միջոցով իր երեխային դպրոց կամ մանկապարտեզ ուղարկել, ունենա բժշկական ապահովագրություն։ Սա՜ է ԵԱՏՄ թվային օրակարգը, որն ուղղված է մարդու կյանքի որակի բարձրացմանն ու բիզնեսի առաջընթացին», - ասել է ԵՏՀ նախարարը։ 

Կարինե Մինասյանը նաև խոսել է հաջորդ տարվանից Հայաստանում մեքենաների մաքսազերծման գումարների բարձրացումից՝նշելով նաև այն առավելությունները, որ ստանում է մեր երկիրը՝ սեփական արտադրությունը բարձրացնելու հնարավորություն ստանալու տեսանկյունից։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։