Ռուսաստանը ռազմաբազա է հիմնում Սիրիայում

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News  

ՌԴ ռազմաբազա

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող Ղամիշլի քաղաքում ռազմաբազա հիմնել: Գրել է Ermenihaber-ը։

Նշվում է, որ այդ ռազմաբազան պաշտպանվելու է «երկինք-երկիր» հրթիռային համակարգերով:

Ռուսաստանն այդ ռազմաբազայում արդեն 3 ուղղաթիռ է տեղակայել: 

Հիշեցնենք, որ Սոչիում Սիրիայի հարցով Թուրքիայի և Ռուսաստանի կնքած համաձայնագրից հետո ռուս-թուրքական ուժերը սկսել են համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնել  Եփրատ գետից արևելք ընկած տարածքներում։