Սենատի անդամը կոչ է արել անմիջապես ընդունել հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Մենենդես

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ Թուրքիայի նախագահի՝ Վաշինգտոն այցի համատեքստում ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել անմիջապես ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ 

Մենենդեսը, դիմելով Թուրքիայի նախագահ Էրդողանին, ասել է, որ չի կարող շարունակել իր «լռության դավադրությունը» ԱՄՆ արտաքին քաղաքականության հանդեպ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն օրերս ւմդունել էր հայերի ցեղասպանության ճանաչման բանաձևը, սակայն Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացքում Սենատը որոշել էր կասեցնել այն։