Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News  

Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը աճուկի մկանային վնասվածքից հետո վերականգնվել է և վերսկսել  մարզումներն իտալական ակումբի ընդհանուր խմբում։

Ֆուտբոլիստը բաց է թողել «Ռոմայի» 9 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Նոյեմբերի 24-ին «Ռոմա» - «Բրեշիա» հանդիպմանն սպասվում է, որ ընդգրկված կլինի նաև Մխիթարյանը։

Մխիթրյանը Հայստանի հավաքականում բաց կթողնի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին երկու տուրերի Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումները ։