ՀՔԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանին և նրա որդուն

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News  

.

ՀՔԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին, և նրա որդուն։ Այս մասին գրել է «Փաստինֆոն»։ Թերթի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են փողերի լվացման գործում։ 

24News-ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանի հետ, վերջինս պատասխանեց, որ չեն մեկնաբանում լուրը, քանի որ դեռ տեղեկություններ չունեն։