«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի և ԿԳՄՍ-ի միջև անվստահություն կա, թանգարանը բիզնես պլան չունի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

«ԿԳՄՍ նախարարությունն ամենաշատն է ուզում, որ «Հրանտ Մաթևոսյան» թանգարանը շահագործվի, սակայն այն դեռևս առկախված է, քանի որ հիմնադրամի և նախարարության միջև անվստահություն է ձևավորվել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը։

Թուխիկյանի խոսքով՝ առայժմ հստակ չէ, թե պետությունը որքան ֆինանսավորում պետք է տրամադրի կենտրոնի վերջնական կառուցման համար։ 

Փոխնախարարը նշել է, որ հիմնադրամի ղեկավար Դավիթ Մաթևոսյանը կենտրոնի շահագործման բիզնես պլան չունի։

«Հիմնադրամն անընդատ ձգձգում է բիզնես պլանի ներկայացումը։ Մենք քննարկել ենք՝ ինչպես կարելի է օգտագործել այն, բայց դա պարտադրանք չի կարող լինել։ Դեռ սպասում ենք նրանց որոշմանը»,- ասել է Թուխիկյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։