Երևանի քաղաքապետի հրաժարականի մասին լուրերը բամբասանքներ են․ Հակոբ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

քաղաքական

«Քաղաքապետն արդեն վերադարձել է իր արձակուրդից, բայց հրաժարականի մասին լուրերն ընդամենը բամբասանքներ են, պետք չէ հավատալ այդ բամբասանքներին», - այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Նշենք, որ «Իրավունք» թերթը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձակուրդն անցկացրել է Պրահայում, իսկ Հայաստան վերադարձից հետո օրակարգում են հայտնվել նրա հրաժարականի մասին տեղեկությունները, սակայն տեխնիկապես հետաձգվում է այն, քանի որ վերջինիս հորդորել են հրաժարական չտալ, քանի դեռ հաստատված չէ Երևանի քաղաքապետարանի գալիք տարվա բյուջեն:

Ըստ «Իրավունք»-ի տեղեկությունների՝ այն կհաստատվի դեկտեմբերին, և հնարավոր է նոր տարին լինի «առանց քաղաքապետ Հայկ Մարությանի»։