Վարդան Ղուկասյանի շփումները խելոք մարդկանց հետ սահմանափակված են եղել. Արմեն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Զավեշտ է, որ Ազգային ժողովի պատգամավորը կարող է սատար կանգնել քրեական տարրերին։ 24News-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի խոսքերին, երբ վերջինս նշել էր, որ «օրենքով գողերն աշխարհում ամենախելոք մարդիկ են»։ 

«Երևի Վարդան Ղուկասյանի շփումները խելոք մարդկանց հետ սահմանափակված են եղել»-շեշտել է Խաչատրյանը։ Պատգամավորը կարծում է, որ նման հայտարարություններին պետք է համարժեք պատասխան տրվի՝ անկախ այն հանգամանքից, որ տվյալ անձը մանդատ ունի։ Պատգամավորը խոսել է նաև ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Գևորգ Պետրոսյանի հեղինակած՝   միասեռականների կողմից երեխայի որդեգրումն արգելող նախագծի մասին։ 

Մանրամասները՝ տեսանյութում