Թրամփը փորձում է լուծել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. Էրդողան

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News  

.

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի լուծում տա Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին»: Այս մասին ինչպես հայտնում է РИА Новости-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինքնաթիռում հայտնել է լրագրողներին՝ Թրամփի հետ հանդիպումից վերադառնալիս:

«Թրամփի դեմ տրամադրված շրջանակներն անում են ամեն ինչ, որ փչացնեն մեր հարաբերությունները: Դա է պատճառը, որ 1915-ի իրադարձությունների վերաբերյալ բանաձևը պատժամիջոցների բանաձևի հետ միասին անցավ Ներկայացուցիչների պալատում», – ասել է Թուրքիայի ղեկավարը:

Էրդողանը նաև հայտնել է, որ Թրամփին և սենատորներին մանրամասն տեղեկություններ է հաղորդել հայկական հարցի և 1915-ի իրադարձությունների մասին: