Մելը գնացել է մեր պատճառով, դրա համար է վարչապետը նրան վերցրել անձնական պաշտպանության տակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

«Ո՞վ է վարչապետը։ Նա բոլորի պաշտպանն է՝ լինի տրանսգենդեր, կին, տղամարդ, թե երեխա։ Նրա ուղերձն այն էր, որ իր համար հասարակության մեջ չկան մարգինալացված տարրեր»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։

«Նույն Մելինե Դալուզյանը կարո՞ղ էր այստեղ հանգիստ ապրել, կարծում եմ՝ ոչ։ Հենց այս մասին էր վարչապետի խոսքը, եթե Մելը կամ նման մարդիկ ունեն խնդիրներ այս հասարակության մեջ, պետք է հասնենք այն բանին, որ նրանք այդ խնդիրները չունենան։  Ես դեմ եմ նման հարցի քարոզին, բայց ուզում եմ, որ ցանկացած մարդ ինչպիսի անձնական կյանքով էլ որոշի ապրել, եթե չի խախտում օրենքը, ապրի հանգիստ՝ իր խղճի և հոգու առջև պատասխան տալով։  Մենք այդտեղ չպետք է միջամտենք՝ լինի հասարակությունը, օրենսդիրը, թե գործադիրը»,- ասել է պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։