Փաշինյանն ուզու՛մ է թշնամիներ ունենալ. թեժ բանավեճ՝ 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

«Սա ավելի քան արհեստական օրակարգ է, և այս իշխանության քաղաքական հակառակորդներն իրենց համար ֆիքսել են հատուկ զգայուն թեմաներ, ինչպիսիք են, օրինակ, նույնասեռականների, եկեղեցու կամ բանակի հետ կապված հարցերը, և այս զգայուն թեմաների միջոցով փորձում են աստիճանաբար հեղինակազրկել ու արժեզրկել կառավարող թիմին»,- խոսելով վերջին օրերին այս թեմաներով բուռն քննարկումների մասին` 24TV-ի եթերում ասել է լրագրող Կարպիս Փաշոյանը: 

«Մեկուկես տարի առաջ Հայաստանում վերացվեց քրեաօլիգարխիկ համակարգը, բայց կառավարման համակարգն իր փիլիսոփայությամբ մնաց, ու հիմա, օրեցօր ականատեսն ենք լինում թե ինչպես է ամրապնդվում անձնիշխան համակարգը, որտեղ որոշողը մեկ անձ է, այսինքն գործող վարչապետը»,- այս համոզմանն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, ում կարծիքով ի դեպ, որոշիչ դեր չունի այստեղ նույնիսկ խորհդրարանը: 

Բուռն բանավեճի ընթացքում բանախոսներն անդրադարձել են նաև ներքաղաքական օրակարգում առկա մի շարք ուշագրավ թեմաների ևս:

Մանրամասները՝ տեսանյութում։