Unibank

Unibank Mobile

Ոստիկանության Նաիրիի և Արտաշատի բաժիններում կամավոր կերպով հանձնվել են նռնակներ և հրացան

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News  

.

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում տարածքային ստորաբաժանումներում շարունակվում են արձանագրվել ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության Նաիրիի բաժին եկած 57-ամյա տղամարդը, որը Զովունի գյուղի բնակիչ է, կամավոր հանձնել է տարբեր տեսակի 6 նռնակ՝ իրենց պայթուցիչներով։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ ընկերոջը։

Արարատի մարզի Հնաբերդ գյուղում ապրող 46-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Արտաշատի բաժին է բերել հրացան ու հայտնել, որ հրազենը պատկանել է տարիներ առաջ մահացած պապին։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամէերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Տեսանյութեր

Live

Լրահոս