Փաշինյանը խիստ հրահանգ է տվել. ՊՎԾ-ն մտավ Եղեգնաձոր. «Ժողովուրդ»

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News  

.

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ կիրականացնի Եղեգնաձորի քաղաքապետարանում: Այս որոշումը կայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգից հետո: ՊՎԾ-ի կողմից ստուգումներ իրականացնելու պատճառներից մեկը սուբվենցիոն ծրագրերի իրականացման որակին հետեւելն է:

Երբ նախորդ կիրակի վարչապետը եղել է Գորիսում, Վայքում եւ Եղեգնաձորում, խնդիրներ են արձանագրել: Որոշում է կայացվել ստուգումներ անցկացնել, որ հասկանան, թե ինչ է կատարվում:

Ընդ որում, վարչապետի կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանին եւ տարածքային կառավարման եւ ենթակաոուցվածքների նախարարին հրահանգ է եղել նույնպիսի չնախատեսված այցերով լինել մարզերում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում