Հրաձգություն՝ Կալիֆորնիայում. 16-ամյա աշակերտը սպանել է 2 աշակերտի, ապա կրակել իր գլխին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

1

BBC-ն հաղորդում է, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սանտա Կլարիտա քաղաքի ավագ դպրոցներից մեկում հրաձգություն է եղել, զոհվել է 2 աշակերտ։ 16-ամյա կասկածյալը հրաձգությունից հետո փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով իր գլխին, սակայն ողջ է մնացել:  

«Մի քանի վայրկյանի ընթացքում մենք մի քանի ահազանգ ենք ստացել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ալեքս Վիլյանուևան։

Ոստիկանական առաջին ստորաբաժանումը դեպքի վայր է հասել 2 րոպեի ընթացքում: Դեպքի վայրում ոստիկանությունը հայտնաբերել է հրազենային վիրավորում ստացած 6 անձի, որոնք տեղափոխվել են հիվանդանոցներ:

Ըստ աղբյուրի՝ տուժածներից երկուսը՝ 16-ամյա մի աշակերտուհի ու 14-ամյա աշակերտ, մահացել են ստացած վնասվածքներից: Վիրավորվել են 15 և 14 տարեկան երկու աղջիկ և 14-ամյա տղա։ 

«Կասկածյալը 16-ամյա աշակերտ է, որի ծննդյան օրն այսօր է»,- հայտնել է ոստիկանությունը:

«Associated Press»-ը խոսել է կասկածյալի համադասարանցիցներից Բրուք Ռիսլիի հետ, որն ասել է, որ հրաձգության պատճառը չգիտի, սակայն նշել է, որ կասկածյալը ինքնամփոփ ու խելացի տղա է:

1