ՀՅԴ Բյուրոն կոչ է անում վերացնել վախի ու հալածանքի մթնոլորտը․ հայտարարություն

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News  

ՀՅԴ

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է, տարածել, որում մասնավորապես անդրադարձել է համատարած վախի և հալածանքի մթնոլորտը վերացնելուն։ 

«ՀՅԴ Բյուրոն վերլուծելով ՀՀ քաղաքական իրավիճակը և տեղի ունեցող իրադարձությունները՝ այսուհետ իր խոր մտահոգությունն է հայտնում, ի շարս այլ հարցերի, վերջին ամիսների քաղաքական զարգացումների վերաբերյալ։

ՀՀ իշխանությունների որդեգրած անհանդուրժողական մոտեցումը, այլակարծությունը մերժելու և իշխանությունների նկատմամբ քննադատություններին հետապնդումներով կամ սպառնալիքներով հակազդելու փորձերը, երկրում ստեղծում են ճնշող և պառակտող մթնոլորտ, որն օրըստօրե խորանում է։
Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին վերացնել Հայաստանում ստեղծված համատարած վախի և հալածանքի մթնոլորտը և հաստատել քաղաքական առողջ հարաբերությունների մշակույթ»։