Պրոբացիայի ծառայության պետն ազատվել է պաշտոնից

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News  

Արսեն Նավասարդյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանն ազատվել է պաշտոնից

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Արսեն Նավասարդյանին ազատել պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Պրոբացիայի ծառայության պետ է նշանակվել Գևորգ Սիմոնյանը։