Բացվել է «Վերնատուն» քաղաքական ակումբ․ հեղինակը Մանուկյանն է, ադամները՝ հայտնի գործիչներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Երևանում բացվել է «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբը, որը նոյեմբերի 15-ին իր առաջին համաժողովն է անցկացրել հանրային–քաղաքական արդիական թեմաների վերաբերյալ:

Բացման խոսքի ժամանակ ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն ասել է, որ ակումբի հիմնադրումն իր գաղափարն է, սակայն այն դեռ ձևավորման փուլում է։ Եղել են միայն մի քանի քննարկումներ Արցախի, ինչպես նաև ներքաղաքական իրավիճակի հետ կապված։

«Ես դիտավորյալ դանդաղեցնում եմ անդամության հարցը, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը հասկանան, որ այս քաղաքական հարթակը ոչ թե իմն է, այլ պատկանում է բոլորին»,-ասել է Վազգեն Մանուկյանը և նշել, որ հույս ունի՝ շատերը կմիանան ակումբին համաժողովից հետո։

Համաժողովին մասնակցել են Դավիթ Շահնազարյանը, Ռուբեն Հակոբյանը, Երվանդ Բոզոյանը, Աղվան Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Խոսրով Հարությունյանը, Գուրգեն Եղիազարյանը, Արամ Հարությունյանը, Լարիսա Ալավերդյանը և այլք։

Համաժողովի օրակարգում ընդգրկված է 3 հարց․

1․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել),

2․ հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել),

3․ դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների, փորձ է արվում օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածել նաև իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական-ժողովրդավարական պետության սկզբունքներին (ինչպե՞ս թույլ չտալ):

Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ։