Երևանում ՀԷՑ-ի գլխավոր ճարտարագետի տեղակալը Chrysler-ով բախվել է էլեկտրասյանը. կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

1

Նոյեմբերի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմանում Երևանի բնակիչ 31-ամյա Բորիս Ադամյանը իր վարած Chrysler մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասի 2/2 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով վարորդ Բ. Ադամյանն ու նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ, 36-ամյա Արման Ժահմարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վերջինս մահացել է։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

1

Ըստ աղբյուրի՝ վարորդ Բ. Ադամյանն աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ԲԷ ՓԲԸ-ում՝ որպես հարավային մասնաճյուղի գլխավոր ճարտարագետի տեղակալ, մահացածը նույնպես աշխատում էր նշված ՓԲԸ-ում։ 

1

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

վթար