Ֆրանսիայում ձնաբքի հետևանքով 200 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

ձյուն

Ֆրանսիայում ուժեղ ձնաբքի պատճառով շուրջ 200 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին life.ru-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է BFMTV-ն։

Բեռնատարներին արգելվել է երթևեկել մայրուղիներով, որոնք պատվել են սառույցով, մարդկանց հորդորել են տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Տեղական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Իզեր գետի մոտ ձյան շերտից ծանրացած ծառն ընկել է ճանապարհը մաքրել փորձող մեքենայի վարորդի վրա, ինչի հետևանքով նա զոհվել է։

Նոյեմբերի 14-ին երկրի արևելքում և հարավ-արևելքում 11 դեպարտամնետում փոթորկի նախազգուշացում է տրվել` վաղաժամ սառմանամիքների, հորդառատ անձրևների և ձյան առատ տեղումների պատճառով: